Ռուսական Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter-ի իր էջում միանգամից մի քանի հրապարակում է ապրել՝ կապված մարտի 18-ի ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակի հետ:
Պուտինի մասին
«Նախկինում նա ընդամենը մեր նախագահն էր, և նրան հնարավոր էր փոխարինել: Իսկ հիմա նա մեր առաջնորդն է: Եվ նրան փոխարինել մենք թույլ չենք տա: Եվ դուք դա արել եք ձեր ձեռքերով»:
Դիմելով Արևմուտքին
«Մենք այլևս չենք ցանկանում ապրել ձեզ պես: 15 տարի, գաղտնի և ակնհայտ, մենք ցանկանում էինք ապրել ձեզ պես, բայց այլևս չենք ուզում: Մենք ձեզ այլևս չենք հարգում: Եվ բոլոր նրանց, ում դուք մեզ մոտ աջակցում եք: Ու նաև նրանց, ովքեր մեզ մոտ աջակցում են ձեզ»:
«Այդ դուք եք մեզ մոտ հակադրել հայրենասիրությունը լիբերալիզմին: Չնայած ընդհանրապես դրանք չպետք է լինեն միմյանց բացառող հասկացություններ: Դու՛ք եք այնպես արել, որ այդ կեղծ երկընտրանքում մենք ընտրել ենք հայրենասիրությունը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ