Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզ էր, որ այսպես կվարվեն, բայց իմ որդին անմեղ է». Գեւորգ Սաֆարյանի մայր

Մարտ 20,2018 13:55

«Սպասելի էր այս դատավճիռը, պարզ էր, որ այսպես կվարվեն, բայց իմ որդին անմեղ է: Ոչ մի հիմք չկար նրան մեղադրելու, այդ մասին բոլորը գիտեն: Անգամ այլ երկրներում են Գեւորգի անունը տալիս ու ասում, որ նա անմեղ է»,-«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատավճռի հրապարակումից հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգ Սաֆարյանի մայրը՝ Շուշան Բերբերյանը:

Հիշեցնենք, որ Սաֆարյանն այս գործով մեղավոր ճանաչվեց զանգվածային անկարգություններ ծրագրելու եւ դրա իրականացմանը միտված գործողություններ նախապատրաստելու համար` դատապարտվելով 5 տարի եւ 5 ամսվա ազատազրկման: Նրա պատժի չափին գումարվեց նաեւ «Տոնածառի գործով»  դատավճռի չափը:

«Սա քաղաքական հետապնդում է: Չգիտես ինչու՝ իշխանություններն այդ աստիճանի վախի մեջ են: Նրանք այսքա՜ն անմեղ քաղբանտարկյալներ ունեն: Գեւորգը չպետք է ճաղերի հետեւում հայտնվեր»,-համոզմունք հայտնեց Շուշան Բերբերյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031