Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանիայի պաշտոնյաները սպառնում են Աբրամովիչին եւ Ուսմանովին, սակայն «Արսենալն» ու «Չելսին» կարող են չանհանգստանալ

Մարտ 20,2018 13:44

Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի միջեւ ծայր առած քաղաքական սկանդալը միայն դիվանագետների փոխադարձ արտաքսումով կարող է չվերջանալ:

Վարչապետ Թերեզա Մեյը եւ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը սպառնում են օլիգարխների լայնամասշտաբ ստուգումներ անցկացնել, որոնց հարստությունն ասոցացվում է կոռուպցիայի եւ Վլադիմիր Պուտինի հովանավորչության հետ:

Հարվածի տակ կարող են հայտնվել «Արսենալ» ֆուտբոլային ակումբի խոշորագույն բաժնետերերից Ալիշեր Ուսմանովը եւ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը: Մասնավորապես, կարծիք կա, թե Պուտինի $ 50 միլիոնանոց զբոսանավի գնումը ֆինանսավորել է Աբրամովիչը:

Բրիտանիայի հարկային եւ մաքսային ծառայությունները ռուս մեծահարուստներին սպառնացել են «Քրեական ֆինանսների մասին» օրենքով, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից:

Սակայն անգլիաբնակ ռուս միլիարդատերերը խուճապի չեն մատնվում: Ռուսական կապիտալն, ըստ որոշ վերլուծաբանների, այնքան խորն է նստել Մեծ Բրիտանիայում, որ դարձել է երկրի տնտեսության անբաժանելի մասը, որը սնվում է ֆինանսական եւ կրթական ծառայություններից անշարժ գույքի եւ զվարճանքի ոլորտում հսկայական ներդրումներից:

Ամեն բան հանգեցնում է այն դատողությանը, որ ռուս միլիարդատերերը հանգիստ կշարունակեն իրենց բիզնեսը, քանի որ Բրիտանիայի կառավարությունը չափից շատ է գնահատում կուշտ կյանքը:  Կա նաեւ այն տեսակետը, թե չինովնիկները հասկանում են, որ ռուսների նկատմամբ հետապնդումները ծանր հետեւանքների կհանգեցնեն անշարժ գույքի վաճառքի, շուկայի անկման ոլորտներում: Աբրամովիչի եւ Ուսմանովի պարագայում դա կառաջացնի նաեւ ֆուտբոլային ֆանատների ահռելի բանակի զայրույթն ու բողոքը: Իսկ չինացիները, արաբները եւ այլազգի մյուս խոշոր խաղացողները կսկսեն իրենց ակտիվները երկրից դուրս բերել, ինչը ձեռնտու չէ առաջին հերթին բրիտանացիներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ eurosport.ru

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031