Ֆրանսիայում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ Սարկոզին երեքշաբթի առավոտյան ներկայացել է ոստիկանություն, որտեղ ցուցմունք պետք է տար նախընտրական քարոզարշավի ժամանակ թույլատրված հնարավոր խախտումների գործով:
Այս պահին, ըստ ֆրանսիական մամուլի, Սարկոզին հարցաքննվում է Փարիզի արվարձաններից մեկի ոստիկանական բաժանմունքում:
Հետաքննությունը կապված է 2007թ. Սարկոզիի քարոզարշավի ժամանակ այսպես կոչված «լիբիական» ֆինանսավորման հետ: Սարկոզին մեղադրվում է Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիից իր քարոզարշավի համար գումար ստանալու մեջ: Գործով քննությունն ընթանում է արդեն 5 տարի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ