Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանը Սերժ Սարգսյանի հարցազրույցը չմեկնաբանեց

Մարտ 20,2018 12:49

«Ամեն դեպքում, մենք դեռ ժամանակ ունենք, կուսակցությունում կքննարկենք եւ կներկայացնենք թեկնածություն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Հարցը վերաբերում էր նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին:

Հիշեցնենք, խոսելով իր`վարչապետ դառնալ-չդառնալու մասին Սերժ Սարգսյանը երեկ ասել էր. «Նախ կարծում եմ, որ վաղուց արդեն ժամանակն է հրաժարվելու համատեքստից դուրս մեջբերումային լեզվակռիվների պարզունակ մարտավարությունից և ժամանակն է լսելու քաղաքական խոսքը, ընկալելու այն և քննարկելու հենց այդ մակարդակում։ Իսկ քաղաքական խոսքը հստակ է, բայց ոչ պարզունակ։ Երբ գործիչն ուզում է քաղաքական հայտարարություն անել այն մասին, որ չի լինելու ինչ-որ տեղում, նա ասում է՝ ես չեմ լինելու այսինչ տեղում, ինչպես ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի Հայաստանի Հանրապետության նախագահ։ Բայց երբ պնդումը քաղաքական համատեքստ է պարունակում և խոսվում հավակնությունների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթությունում է։ Դժվար չէ սա տարբերել»։

Լրագրողը ԱԺ նախագահից հետաքրքրվեց`արդյոք սա հայտարարություն էր վարչապետ դառնալու մասին:

Սերժ Սարգսյանը խոսել էր նաեւ երիտասարդ լիդերներ պատրաստելու մասին: Aravot.am-ի հարցը`ինչո՞ւ մինչ այժմ երիտասարդ լիդերներ չէին պատրաստվում ՀՀԿ-ի կողմից, Արա Բաբլոյանն անպատասխան թողեց:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. narek says:

    Դե քանի որ հարցը Սերժ Սարգսյանի մասին է, խոսեմ Սերժ Սարգսյանի բառերով՝ ԳՐՈՂԻ ԾՈՑԸ ՄԵԿՆԱԲԱՆԻ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031