Ռուսական մամուլում հերթական «մատից հոտ քաշած» հոդվածն է հրապարակվել Հայաստանի մասին: Իհարկե, դեռ պետք է պարզել՝ սա լրատվական դիլետանտության պարզ դրսևորո՞ւմ է, թե՞ քաղաքական պատվեր Հայաստանի դեմ: Եթե նախկինում ռուսական կացնային պրոպագանդայի առաջամարտիկները, իրենց խմբագրություններում նստած, առանց Հայաստանի ներքին իրադրության մասին բավարար տեղեկություններ ունենալու, ենթադրություններ էին անում, որ Երևանի կենտրոնում կազմակերպված այս կամ այն բողոքի ակցիան կազմակերպել են ամերիկյան հատուկ ծառայությունները կամ ԱՄՆ պետդեպարտամենտը, կամ, ասենք, բացառիկ ցինիզմով քննարկում էին, թե «ո՞վ է Հայաստանի իսկական տերը», ապա հիմա հերթը հասել է Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային:
Pravda.ru-ի միջազգային բաժնի մեկնաբան Լյուբով Ստեպուշովան հրապարակել է հոդված՝ «Հայկական գամբիտ. Ռուսաստանին հարվածում են որովայնից ներքև» վերնագրով: Խոսելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն կատարած այցի մասին, հեղինակը կարծիք է հայտնել, թե Գյումրիի ռուսական բազան կարող են «դուրս վռնդել» Հայաստանից: Ամենաուշագրավն այն է, որ կայքի լրագրողը որոշել է առաջին հերթին կարծիք հարցնել ադրբեջանցի փորձագետ Գյուլնարա Մամեդզադեից, որն ասել է, թե «Բակո Սահակյանի այցը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև աշխարհաքաղաքական պայքարի բաղադրիչներից մեկն է»:
Արամ Սարգսյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում