«Դուք կարծում եք, որ ամեն օր հարցնեք, ուրեմն ամեն օր տարբեր պատասխաննե՞ր է լինելու»,- խորհրդարանում լրագրողի հարցին այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Լրագրողը հետաքրքրվում էր` արդյոք բանակցային սեղանին դրվա՞ծ է հինգ տարածքների հանձման հարցը, ինչպես վերջին շրջանում կրկին սկսել են հայտարարել ռուս քաղաքագետները: Օրերս այդ մասին կրկին խոսել էր ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը:
«Երեկ փոխնախարարը պատասխանել է»,- ասաց պարոն Նալբանդյանը:
Էդվարդ Նալբանդյանը չպատասխանեց հարցին`ինչո՞ւ են ռուս քաղաքագետները տարածքների հանձման մասին խոսելիս հղում անում Սերժ Սարգսյանին: Նախարարի խոսնակը հորդորեց. «Դիմե՛ք քաղաքագետներին»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ