Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հրայր Թովմասյանը մի յուրահատուկ հաջողության կամ բախտի տեր մարդ է, որ ստանում է երրորդ շանսը». Էդմոն Մարուքյան

Մարտ 20,2018 12:27

ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի թեկնածության հարցը՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում էլ հիշեց, որ երբ Հրայր Թովմասյանը արդարադատության նախարար էր նշանակվել, ինքը ՀԿ սեկտորում էր աշխատում. «Կար կարծիք, որ մեր դաշտից մարդ է գնում գործադիր իշխանություն եւ մեր ձայնը լսելի կդարձնենք: Հետո հիշում եմ, որ երբ ես եկա խորհրդարան, բուռն հարցուպատասխան ունեցա Հրայր Թովմասյանի հետ: Մի կարգ էին հաստատել, որով ՀԿ-ները, եթե չէին վերագրանցվում, ավտոմատ փակվում էին: Հրայր Թովմասյանը շանս էր ստացել՝ ՀՀ-ում բարեփոխումներ անելու՝ որպես արդարադատության նախարար: Դրանից հետո նա որպես Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ էր շանս ստացել, որպես Սահմանադրության համահեղինակ աշխատելու, դա էլ էր շանս: Թե ինչ է արել, այս շենքում չկա մարդ, ով ինձանից շատ է Հրայր Թովմասյանին  քննադատել՝ թե իրավական, թե՛ մասնագիտական առումներով: Բայց այդ մասով ես սպառել եմ, հիմա բան չունեմ ասելու, բայց մտածում եմ՝ հիմա Հրայր Թովմասյանին տրվում է երրորդ շանսը: Շատ քչերին է նման շանս տրվում պատմության մեջ՚: Մի անգամ շանս է տրվում, կարող է պատգամավոր լինես, հետո ավարտես, մտածես՝ կարայի լավը լինել՝ չեղա, լավ նախարար լինել, լավ հանձնաժողովի նախագահ, բայց պարոն Թովմասյանը մի յուրահատուկ հաջողության կամ բախտի տեր մարդ է, որ ստանում է երրորդ շանսը: Նա ստանում է շանս այնպիսի լրջագույն ինստիտուտ ղեկավարել, ինչպիսին ՍԴ-ն է»:

Մարուքյանն ասաց, որ ուզում է, որ Հրայր Թովմասյանը գոնե այս երրորդ շանսն այնպես օգտագործի, որ հաջորդ հարցուպատասխանին գոնե ասեն՝ Աստված սուրբ երրորդություն է սիրում, երրորդ շանսը լավ է օգտագործվել. «Ես հույս ունեմ, որ դուք երրորդ շանը ճիշտ կօգտագործեք: Ամենքին չէ, որ տրվում է երեք անգամ շանս, մեկը մեկից բարձր: Հիմա երրորդ շանսը, կարծում եմ, այնպես կօգտագործեք, որ ես ասելիք չունենամ ՍԴ-ի հետ կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031