Հանրապետության տարածքում`
Մարտի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 22-ին, 23-ին, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 23-ին՝ 20-25 մ/վ, 24-ին՝ 25-30 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում`
Մարտի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 22-ին, 23-ին, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի մարտի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
-Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.60C (2000 թ.)
-Օդի նվազագույն ջերմաստիճան` -8.00C (1997 թ.)
-Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.40C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում:
ՀՀ ԱԻՆ