Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ է ՌԴ քաղաքացիություն ստանալու համար դիմող հայաստանյան ուժային կառույցների աշխատակիցների թիվը. «Ժողովուրդ»

Մարտ 20,2018 12:11

Բարձր տարիքի թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց մի ստվար հատված վերջին տարիներին ընդունել է ՌԴ քաղաքացիություն՝ այդ երկրից կենսաթոշակ ստանալու նպատակով, քանի որ այնտեղ ավելի մեծ գումարներ են վճարում։

Նույն այդ նպատակով մեծ է ՌԴ քաղաքացիություն ստանալու համար դիմող հայաստանյան ուժային կառույցների աշխատակիցների թիվը, նրանց էլ մի քանի անգամ ավելի բարձր գումար են տալիս, քան ՀՀ-ում։ Եվ այս համատեքստում որեւէ իշխանության մեջ գտնվող որեւէ պաշտոնյա իրավունք չունի նեղանալու կամ զայրանալու։ Մարդիկ պարզապես հույս չեն կապում իրենց երկրի հետ։ Եվ պետք չէ հուզվել, որ հայը մեծ ոգեւորությամբ գնում է՝ ՌԴ նախագահ ընտրելու։

Իսկ վաղը, Աստված մի արասցե, եթե պարզվի, որ պատերազմի դեպքում չկա բավարար ռեսուրս, որովհետեւ այս տարիներին հայաստանցիներն իրենց հատկապես արու զավակներին էլ են դարձրել ՌԴ քաղաքացի, իշխանությունները թող չզարմանան։

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031