Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչե Գաբրիելյանը զանգել է Հրայր Թովմասյանին ու հարցրել՝ «Բա մեզ ինչի՞ չեն զորացրում»

Մարտ 20,2018 12:06

ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի թեկնածության հարցը՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը Թովմասյանին հարցրել էր, թե նախկին Սահմանադրությամբ ՍԴ նախագահի պաշտոնավարումը 6 տարի էր նշված, հիմա նոր Սահմանադրությամբ, որի հեղինակներից է Թովմասյանը, ամրագրել են 12 տարի, անարդարության զգացում չունի՞, դիսկոմֆորտ չի՞ զգում: Ի պատասխան՝ Հրայր Թովմասյանը մատնացույց էր արել ՍԴ այն անդամներին, որոնք երկարատեւ պաշտոնավարել են ու շարունակում են պաշտոնավարել:

Հետո նա մի դեպք հիշեց. «2012-ի դեկտեմբերի 17-ն էր, առավոտյան կողմ զանգահարեց այն ժամանակ ֆինանսների նախարար, հիմա փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը եւ կատակի տոն չկար, ինձ հարցրեց՝ մեզ մոտ ժամկետային զինծառայությունը որքա՞ն է: Ասի՝ երկու տարի, Վաչե ջան: Ասեց՝ բա մեզ ինչի՞ չեն զորացրում: Ես ու ինքը 2010-ի դեկտեմբերի 17-ին էինք նշանակվել: Այդ պահին դա հումոր էր, անցավ, բայց այդ հումորի մեջ բավականին մեծ փիլիսոփայություն կա: Երբ որ նման հարցադրում արվում է, կարծեք թե պաշտոն է, ինչ-որ առավելություն է, բայց վստահ եմ ձեզանից յուրաքանչյուրին ծանոթ է այն զգացողությունը՝ ոչ թե քո համար, քո ընտանիքի, քո երեխաների համար որոշում կայացնել, այլ որոշում կայացել, որը վերաբերվում է երկրի վաղվա օրվան ճակատագրին: Սրանք բարդ պատասխանատու վիճակներ են»:

Նա ասաց, որ չի համեմատի իրենց սահմանում կանգնած զինվորի հետ, բայց ցանկացած պաշտոն պետք է դիտարկել այդ համատեքստում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031