Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ընտրությունների արդյունքներն արտացոլեցին այն հանգամանքը, որ արտաքին ճնշումները միավորել են հասարակությանը իշխանության շուրջ. «168 ժամ»

Մարտ 20,2018 11:59

Ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ ՌԴ ընտրությունների արդյունքներն արտացոլեցին այն հանգամանքը, որ արտաքին ճնշումները միավորել են հասարակությանը իշխանության շուրջ։ Հենց այդ պատճառով, ըստ նրա, հասարակությունն իր ձայնը տվեց՝ հանուն ուժեղ երկրի գաղափարի։

Եվսեևի կարծիքով, ՌԴ գործող նախագահի ստացած այս ձայները նրան թույլ են տալու է՛լ ավելի վստահորեն առաջ մղել իր քաղաքականությունը թե՛ Արևմուտքի հետ հարաբերություններում, թե՛ Մերձավոր Արևելքում, թե Հարավային Կովկասում, ԵԱՏՄ-ում, և այլն։ «Սա շատ ավելի լուրջ մանդատ էր, քան ՌԴ նախագահի ստացած նախորդ մանդատը, որը, բնականաբար, նրան միայն վստահություն կհաղորդի»,- ասաց Եվսեևը։

Հարցին, թե ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը ռուսաստանյան զարգացումներից և ինչպիսի քաղաքականություն ակնկալի Ռուսաստանից Հարավային Կովկասում, Հայաստանի ուղղությամբ, նա պատասխանեց, որ անկանխատեսելի որևէ զարգացում տեղի չի ունեցել, այս արդյունքներին սպասում էին բոլորը։

«Յուրաքանչյուր երկիր ընթանում է զարգացման իր ճանապարհով, դժվար է և տեղին չէ նկարագրել դասեր՝ Հայաստանի համար։ Բայց ռազմավարական երկրում տեղի ունեցող բոլոր քաղաքական զարգացումներն ուսումնասիրության առարկա պետք է լինեն Հայաստանի համար»,- նկատեց Եվսեևը։

Խոսելով սպասվելիք քաղաքականությունից՝ քաղաքական վերլուծաբանն ասաց, որ այս պահին հիմքեր չունի պնդելու, որ որևէ բան է փոխվելու, հատկապես, երբ երկրում իշխանություն չի փոխվում։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական քաղաքականությունը համարյա թե բոլոր տարածաշրջաններում հաճախ է քննադատության ենթարկվում, ներկայացվում՝ որպես սխալ, այս ընտրությունների արդյունքները ՌԴ նախագահին հնարավորություն են տալիս չնկատել այդ քննադատությունները և շարունակել այն քաղաքականությունը, որը վարում էր նախորդ ժամկետի ընթացքում, քանի որ այն, փաստորեն, ստացավ հասարակության աջակցությունը, ինչն իշխանության համար ամենակարևորն է։ Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ՝ կարևորն այն է, որ ոչինչ չի փոխվելու, կշարունակվի ՌԴ-Արևմուտք առճակատումը, որից գուցե սկսի տուժել նաև Հարավային Կովկասը, քանի որ ամերիկյան պատժամիջոցներն են մոտենում տարածաշրջանին, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս դրությունը կպահպանվի, Ղարաբաղյան հակամարտության գոտում ևս ՌԴ-ն կշարունակի ունենալ իր այն դերակատարությունը՝ ինչ միշտ է ունեցել։ Սակայն այստեղ հետաքրքրականն ինձ համար հետևյալն է՝ բոլորն այս ընտրություններից հետո ակնկալում են ՌԴ նախագահից ավելի սուր արտաքին քաղաքականություն հատկապես Արևմուտքի ուղղությամբ, քանի որ, իբրև թե հասարակությունը նախագահին տվել է այդ իրավունքը, բայց չի բացառվում, որ զարգացումներն այլ ուղիով ընթանան»,- ասաց Եվսեևը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031