Հայաստանի ազատ ոճի ըմբիշները Խարկովում անցկացված Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարում ինը մեդալ են նվաճել:
Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել են Գևորգ Մխեյանը (70 կգ քաշային կարգ) և Վարուժան Կաջոյանը (79 կգ), արծաթե մեդալակիր են դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), իսկ Կարեն Զուրաբյանը (57 կգ քաշային կարգ), Գոռ Թորոսյանը (65 կգ) և 86 կգ քաշայիններ Իգոր Սարգսյանն ու Մարզպետ Գալստյանը արժանացել են բրոնզե պարգեւի:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ ԿԿուրղինյանը ՀԸՖ-ի հետ զրույցում նշել է, որ տղաների մրցելույթները նորմալ էին: Մրցաշարին մասնակցում էին հիմնականում երիտասարդ ըմբիշները, որոնց մեջ խոստումնալից մարզիկներ կան եւ նրանց հետ դեռ պետք է աշխատել արդյունքները բարձրացնելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀԸՖ-ի