Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամսվա ազատազրկման

Մարտ 20,2018 11:18

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը քիչ առաջ հրապարակեց «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատավճիռը, որով Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամսվա, Գեւորգ Սաֆարյանը՝ 5 տարի 5 ամսվա, Սասունիկ Կիրակոսյանը՝ երեք, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3, Հովհաննես Պետրոսյանը՝ երկու, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամսվա ազատազրկման:

Ժիրայր Սեֆիլյանը դատարանում հայտարարել էր, որ իր հանդեպ քրեական գործը քաղաքական հետապնդում է: Մյուսներն էլ իրենց մեղավոր չէին ճանաչել: Միայն Հովհաննես Պետրոսյանն էր ընդունել մեղքը եւ իրավապահներին հայտնել, թե Սեֆիլյանը կազմակերպված խումբ ունի, իսկ ինքը չի ցանկացել մասնակցել Սեֆիլյանի՝ զորամաս զավթելու ծրագրին, քանի որ դա կհանգեցներ զինվորների մահվանը:

Հիշեցնենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, փոխադրելու, ռազմավարական նշանակության շենք-շինություններ՝ հեռուստաաշտարակ եւ զորամաս զավթելու փորձի մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031