Զարուհի Փոստանջյանի գործելաոճը ոչ նոր է, ոչ անցողիկ և դառնում է ազդեցիկ, երբ լրատվամիջոցները ոչ միայն տիրաժավորում են նրա հերթական քայլը, այլև Մոսադին արժանի խորաթափանցությամբ բացահայտում նրա քայլերի բուն նպատակները ու իրենց եզրակացություններով ներկայացնում այն արդյունքը, որին «ԵԾ»-ն դեռ պիտի հասնի երկար ճանապարհով: Փաստացի` Զարուհի Փոստանջյանի շուրջ համախմբվածները կուսակցություն չեն (նույնիսկ եթե շուքով նշում են իրենց մեկ տարին), նրանք չունեն (ու չեն կարող ունենալ) ծրագիր, առավել ևս այդ ծրագիրն իրականացնելու ներուժ: Առավել ևս` նրանք ընդդիմություն չեն, ընդդիմությունը միայն հայհոյելու, մեղադրելու, քննադատելու համար չէ (իշխանությանը կամ մյուս ընդդիմադիրներին), ընդդիմությունը պիտի ցույց տա իր այլընտրանք լինելը: «ԵԾ»-ն իր էպատաժային ընթացքով այլընտրանք կարող է դառնալ միայն ինքն իրեն: Ու դա շատ վատ է:
Եթե Զարուհի Փոստանջյանի նպատակը Վազգեն Սարգսյանի հիշատակը վարկաբեկելը չէ, ինչու՞ նրա մտքով չի անցնում Իսակովի երկար պողոտայի
(կամ` Զարուհի Փոստանջյանի պատկերացումով` երկու փողոցներից մեկի) այն կողմը, որտեղ ԱՄՆ դեսպանատունն է, վերանվանել Վուդրո Վիլսոնի անունով: Չի անցնում, որովհետև Զարուհի Փոստանջյանն (ու նրա նմանները) գործում են Նաիրի Հունանյանի (ու նրա նմանների) տրամաբանությամբ` ամեն ինչի մեղավորը մեկ մարդ է (Վազգեն Սարգսյանը), իսկ իրենք այն մարդն են, որ իրենցով փոխարինում են դատավորին, դատախազին, փաստաբանին ու դատավճիռն ի կատար ածողին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում