Մայրաքաղաքի տարբեր հատվածներում տարիներ շարունակ ձեւավորվել ու գործում են ծաղիկների վաճառքի տաղավարներ։ Դրանք բավական լուրջ բիզնես են, որոնց հետեւում պատահական մարդիկ չեն կանգնած։ Փողոցներում տեղադրված տաղավարներում վաճառվող ծաղիկները համեմատաբար ավելի էժան են, քան ծաղկի սրահներում՝ շինություններում վաճառվողները։ Դա բնական է՝ տաղավարների վարձն ավելի քիչ է, հետեւաբար, կարող են ծաղիկն էլ ավելի էժան վաճառել՝ ի տարբերություն խանութ-սրահների, որոնց տարածքի վարձն անհամեմատ ավելի բարձր է։ Բայց այդ տաղավարներն սկսել են անհանգստացնել, խնդիրներ հարուցել ինչպես բնակիչների, անցորդների, այնպես էլ հարակից խանութների համար։
Դիտարկմանը, թե այս ծաղիկների ստենդի բիզնեսի հետեւում ազդեցիկ դեմքեր են կանգնած, օրինակ՝ գեներալ Հայկազ Բաղմանյանի անունն է շրջանառվում, մյուս մասի տերը Կոմիտասում բնակվող ինչ-որ թաղային հեղինակություն է, Հակոբ Գրիգորյանն ասաց․ «Դուք ինձնից ավելի շատ բան գիտեք։ Ես առեւտրի բաժնի պետն եմ, ես գեներալի անուն չեմ լսել։ Մենք տեսել ենք վաճառող, ուրիշ ոչ մի բան։ Թե հիմա Ձեր ասածով ինչ է՝ ես ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ էլ հաստատել»։
Հակոբ Գրիգորյանը նաեւ նշեց, թե որքան է կազմում այդ տաղավարների վարձակալության գումարը՝ մեկ տաղավարի համար ամսական 15 հազար դրամ, ծիծաղելի թիվ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում