Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ քաղաքացիություն ընդունած հայաստանցիների թիվը սահմռկեցուցիչ է. «Հայկական ժամանակ»

Մարտ 20,2018 10:59

Անցած տարի ավելի քան 25 հազար մեր համաքաղաքացիներ ընդունել են ՌԴ քաղաքացիություն։ Նախորդ՝ 2016 թվականին այդ թիվը 22 հազարից քիչ ավելի էր։ Նրանց մեծ մասը, իհարկե, Հայաստանից արտագաղթած եւ ՌԴ-ում ապրողներն են, բայց մի զգայի մասը հենց ՀՀ բնակիչներ են։ Գործնականում հայաստանցիների մեծ մասը այս կամ այն կերպ հնարավորություն ունի դառնալ ՌԴ քաղաքացի։ Ու չի կարելի բացառել, որ մի ինչ-որ պահի Հայաստանում բնակվողների, ասենք, կեսից ավելին դառնան մեկ այլ երկրի՝ ՌԴ քաղաքացի։ Սա այսօր, իհարկե, թվում է անիրական հեռանկար, սակայն ՌԴ քաղաքացիություն ընդունած հայաստանցիների թիվը սահմռկեցուցիչ է։ Փաստորեն տարեկան մեր բնակչության մոտ մեկ տոկոսը դառնում է ՌԴ քաղաքացի։

Ու հիմա պատկերացրեք Հայաստանում բնակչության ասենք 60 տոկոսը ՌԴ քաղաքացիներ են։ Ընդ որում, այնպիսի քաղաքացիներ, որոնք պատրաստ են արեւոտ հիանալի եղանակին, կիրակի օրով մի քանի ժամ կանգնել ընտրատեղամասի մոտ ու ընտրել Վլադիմիր Պուտինին։ Այլ կերպ ասած, գործ ունենք մի կազմակերպված, համառ, ինչ-որ տեղ նույնիսկ անձնազոհ մի համայնքի հետ, որը գտնվում է մեկ այլ երկրի չափազանց ուժեղ ազդեցության ներքո։ Այնքան էլ էական չէ, թե որ երկրի՝ լինի դա ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Ինդոնեզիան կամ Բուրկինա Ֆասոն։ Սա Հայաստանի ինքնիշխանության հարց է։ Ակնհայտ է, որ այս ճանապարհը շարունակելու դեպքում Հայաստանը, անկասկած, կորցնելու է իր ինքնիշխանության վերջին նշույլները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031