Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի ղեկավարի կողմից «հավերժության ճանապարհի» ընտրության առումով զուգահեռներ են առաջանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ. «Հրապարակ»

Մարտ 20,2018 10:55

Պուտինի հետագա պաշտոնավարման անհնարինության կամ պաշտոնավարման ձեւի փոփոխության մասին խոսակցությունները տարածվում են այն պահին, երբ Պուտինը հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ ռեկորդ է սահմանում ոչ միայն ընտրությունների հաճախելիության, այլեւ իր օգտին ստացած ձայների առումով: Սա պետք է որ հիմք տար մտածելու այլ ուղղությամբ, բայց, ահա, խոսվում է բոլորովին այլ բանի մասին:

Իրավիճակը, ինչ խոսք, հիշեցնում է մեր գլխով անցածը, երբ Սերժ Սարգսյանը 2013 թ. ընտրություններից հետո հայտարարեց բոլոր քաղաքական ուժերի հետ համատեղ աշխատելու, ընդդիմության նկատմամբ մեծ հանդուրժողականության եւ համախմբման մասին: Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն է արել նաեւ Պուտինը` նախնական արդյունքների հայտարարությունից հետո իր «ընդլայնված թիմի» եւ լրագրողների հետ հանդիպմանը:

Փակագծերն ավելի է բացել «ամենահաս» Ժիրինովսկին, որ նույնիսկ նկարագրել է Ռուսաստանի հետնախագահական կառավարման ձեւը` նշելով, որ ստեղծվելու է Պետական խորհուրդ՝ կազմված Ռուսաստանի բոլոր նահանգապետերից, որոնք էլ ընտրելու են խորհրդի նախագահին` «председатель»-ին: Այսինքն, եթե Ժիրինովսկու ասածները որոշակի հիմք ունեն, ապա Ռուսաստանում «президент»-ը վերածվում է «председатель»-ի, ճիշտ այնպես, ինչպես Չինաստանում:

Ո՞ր ճանապարհը կընտրի Պուտինը` հետնորդի՞ն նախագահի պաշտոնում նշանակելը, թե՞ անձամբ «председатель» դառնալը: Շատ ավելի հավանական է թվում երկրորդ տարբերակը: Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի սահմանադրական փոփոխություններ կատարել, ինչը, հաստատ, դժվար չի լինի Պուտինի համար՝ իր ունեցած այս «աջակցության» պայմաններում: Եվ այստեղ երկրի ղեկավարի կողմից «հավերժության ճանապարհի» ընտրության առումով կրկին զուգահեռներ են առաջանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Իսկ եթե «իշխանության հավերժացման» երեւույթը դիտարկենք զուտ ռիսկայնության առումով, ապա կտեսնենք, որ մեր հայրենակիցն իր ռուս գործընկերոջից ավելի համարձակ է, թեեւ որոշել է միայն վերջին վայրկյանին հայտարարել իր անունը: Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում այլեւս հնարավոր չէ նախագահին համարժեք մի նոր պաշտոն ստեղծելը, որովհետեւ հայերենում «նախագահ» բառը ռուսերենի նման «президент» եւ «председатель» տարբերակներ չունի: Մյուս կողմից էլ, եթե «президент»-ից «председатель» դառնալու համար շատ խելք պետք չէ, ապա նախագահից վարչապետ դառնալը բավականին բարդ պրոցես էր, որի ընթացքում Սերժ Սարգսյանին հաջողվում է (հաջողվեց) հաճելին համադրել օգտակարի հետ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031