Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանի խաղը մի տեսակ չի ստացվում: Երեկ մեկնարկած երկրորդ շրջանի առաջին խաղում մեր շախմատիստը ոչ-ոքի արեց Չինաստանը ներկայացնող Դին Լիժենի հետ եւ 3 միավորով եզրափակում է ութ գրոսմայստերների մրցաշարային աղյուսակը:
Իններորդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղալու է երկրորդ տեղում ընթացող Շախրիյար Մամեդյարովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ