Ռուսաստանցիներն ընտրել են Պուտինին: Կարծում եմ՝ դրանում ոչ ոք չի կասկածում: Ճիշտ է, այդ երկրում կան տարածքներ՝ մասնավորապես կովկասյան հանրապետությունները, որտեղ արդեն 20 տարուց ավելի է՝ ընտրություններ «ավանդաբար» չեն անցկացվում: Բայց դա ընդհանուր պատկերը չի փոխում. ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը Պուտինին հավանում է: Այդ մարդկանց համար սեփական բարեկեցությունը եւ ազատությունը պակաս կարեւոր են, քան հայրենիքի համար հպարտության զգացումը: Ինչո՞վ են նրանք հպարտանում: Նախեւառաջ նրանով, որ իրենց երկիրը ռազմական տեսակետից ուժեղ է, հզոր զենքեր ունի, կարող է ցանկացած պահի դիմադրություն ցույց տալ բոլոր «թշնամիներին», եւ իրենց ղեկավարն անհրաժեշտության դեպքում կուղարկի այդ «թշնամիներին» հայտնի ռուսական հասցեով: Իսկ «թշնամիները», ըստ ռուսաստանցիների մեծամասնության, շատ են՝ «հարուստ, բայց հոգեւոր արժեքներից զուրկ» ամերիկացիների գլխավորությամբ: Այս կարծրատիպերը Պուտինը եւ նրա քարոզչամեքենան չէ, որ ստեղծել են՝ դրանք մշակվել են դարերի ընթացքում, եւ այդ ժամանակահատվածում առանձին բարեփոխիչներ փորձել են դրանք կոտրել՝ արժանանալով, ի վերջո, ռուսաստանցիների նզովքին: Պուտինը մարմնավորում է «պաշարված ամրոցի» այդ մտածողությունը, «ուժեղ ձեռքի» այն կերպարը, որին երկրպագում է ՌԴ քաղաքացիների մեծ մասը: Բացի ամեն ինչից, «վերադարձրել է» (իրենց կարծիքով) Ղրիմը Ռուսաստանին:
Վլադիմիր Պուտինն, այդպիսով, արդար է ընտրվել եւ վայելում է իր երկրի քաղաքացիների մեծամասնության վստահությունը: Այդպիսի երկիր է Ռուսաստանը, եւ որքան էլ ես կամ որեւէ այլ մարդ Հայաստանում դրա մասին գրի, այդ երկիրը չի փոխվի, չի դառնա ժամանակակից, տեխնոլոգիապես եւ տնտեսապես զարգացած պետություն: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ Ռուսաստանը չպիտի լինի մեր բարեկամը: Ցանկացած պետության հետ մեր հարաբերություններում պետք է գտնել շահերի ընդհանրություն, իսկ դրանք Հայաստանի եւ Ռուսաստանի դեպքում շատ են: Նույնքան շատ են Իրանի հետ, ինչը չի նշանակում, որ այդ երկրի քաղաքական ռեժիմը բոլոր հայաստանցիներին պետք է դուր գա:
Եվս 6 տարի ՌԴ նախագահ է լինելու Պուտինը, եւ այդ փաստը պետք է ընդամենն ընդունել որպես իրողություն՝ զերծ մնալով հրճվալից կամ հայհոյախառն ծայրահեղություններից: Ես ուզում եմ, որ Հայաստանն իր պետությունը կառուցի այլ արժեքների վրա, բայց ցանկանում եմ նաեւ, որ մենք Ռուսաստանի հետ զարգացնենք տնտեսական եւ ռազմական համագործակցությունը: Այո, ռուսները նույն հարաբերությունները զարգացնում են նաեւ մեր հակառակորդի հետ, բայց դրանից էլ պետք չէ շատ նեղանալ՝ իրենց գործն է:
Ուրիշ հարց, որ ցանկալի կլիներ` Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը մեր երկրում թուլանար: Բայց դա, իմ կարծիքով, ավելի շատ կախված է մեզնից, քան ռուսներից:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լեւոն Տ.-Պետրոսյանը նորածին պետության տարածքի եւ սահմանների հսկումը հանձնեց «Ռուսական Դաշնություն» պետության հատուկ ծառայություններին:
Դա հանցա՞նք է, թե՞ ոչ:
Ռոբերտ Քոչարյանը նորածին պետության էներգետիկան, բնական պաշարները (ռեսուրսները) եւ տնտեսությունը հանձնեց, վաճառեց, գրավ դրեց Ռուսական ընկերություններին ու գործարարներին:
Դա հանցա՞նք է, թե՞ ոչ:
Սերժ Սարգսյանը շարունակեց եւ ավելի զարգացրեց նախորդների գործունեությունը: Դա հանցա՞նք է, թե՞ ոչ:
Հայկական տարածքում հայտնված նորածին մի պետություն, որը չուներ ազգային գաղափարախոսություն, եւս դարձավ դե ֆակտո Ռուսական Դաշնության մաս: Հայկական (Армянская) Յեղափոխական (Революционная) Դաշնութիան (Федерация) աչքը լույս, հայ դատ չկա` սուտ է:
Մնում է, Վաղարշապատում, Էջմիածնի մուտքի մոտ Սենեքերիմի արձանը կանգնեցնեն ու վրան գրեն.` «Տերն ասում է` քեզ հալածեն, փախիր մի ուրիշ տեղ, այնտեղ էլ կհալածեն, փախիր մեկ այլ տեղ, որ ծիլը ծառ դառնա» ու «որտեղ հաց, այնտեղ կաց»:
Ռուսը միշտ էլ կասի` «За Веру, Царя и Отечество», իսկ հայերը մնացին առանց հավատքի, առանց թագավորի եւ կորցրած հայրենիքի:
Դե Ձեր մոտել կարծրատիպեր կան։ Ասենք ատոմային էներգիտիկայի, տիեզերքի ոլորտում ռունսերը համաշխարային առաջատարներից են։
ՏՏ ոլորտումել արդեն լուրջ հաջողություններ ունեն բազում աշխարհում ճանաչում ունեցող պռոդուկտներ ունեն։
Համոզված եմ, որ Ռուսաստանը զարգացած ու նաև շատ ուժեղ տնտեսություն ունեցող երկիր դառնալու ճանապարհինա։
Հիասթափվում են նրանք, ովքեր հույսեր ունեին, իսկ հույսեր ունենում են միայն անգյալ անբանները: Նախքան ուժեղի, հարուստի, խելոքի հետ շփվելը պետք է ինքդ քեզ հարց տաս՝ ի՞սկ ե՛ս ինչով կարող եմ օգուտ բերել նրանց եւ եթե մարմնավաճառության, շողոքորթելու ու ենթարկվելու պատրաստակամության փոխարեն ուժի, հարստության ու խելքի առաջարկություն ներկայացնես աշխարհի ուժեղներին, հարուստներին ու խելոքներին՝ այդ ժամանակ կկոչվես ազնվական ազգ ու ազնվական պետություն՝ համ ինքդ քեզ կհարգես, համ էլ աշխարհի որակով ազգերը քեզ կհարգեն:
Որ երկրում մենք սփյուռք ունենք, մենք պարտավոր ենք այդ երկրի տեղաբնիկ ազգերին ուժի, հարստության ու խելքի աջակցություն ցուցաբերել՝ մենք ոտքի կանգնենք այդ երկրների սփյուռքի օգնությամբ ու օգնենք մյուս տեղաբնիկներին ոտքի կանգնեն:
Լիովին համամիտ լինելով Ռուբենի հետ, կուզեի ավելացնել, որ ՊԱՇԱՐՎԱԾ ԱՄՐՈՑԻ գաղափարն ամենևին մռասևեռում կամ, ինչպես Չարենցը կասեր, ուղեղի մորմոք չէ, այլ դարերի ընթացքում ձևովորված դաժան մի իրողություն, և մեղավորն այս հարցում ռուսները չեն, այլ Արևմուտքը: Ոչ այլ ոք, քան անգլիացի նշանավոր պատմաբան Առնոլդ ԹՈՅՆԲԻՆ գրում է, որ Եվրոպայում չկա մի ազգ, որն անցած դարերի ընթացքում գոնե մեկ անգամ չի հարձակվել Ռւսաստանի վրա: Այո, իրավացի է պատմաբանը, անգամ ողորմելի Սարդինիան է թուրքերի և ֆրանսիացիների հետ դաշնակցած հարձակվել Ռուսաստանի վրա… Սքանչելի պատկեր՝ քրիստոնյա երկու ազգ, թուքերի հետն միասին, հարձակվում են քրիստոնյա մեկ այլ ազգի վրա… Իսկ ռուսների արյան գնով օսմանյան լծից ազատագրված սլավոնական Բուլղարիան. ի նշան երախտագիտության, համաշախարհային երկու պատերազմներում դաշնակցելով Թուրքիային, իսկ հետո հիտլերյան Գերմանիային, պատերազմեց Ռուսաստանի և ԽՍՀՄի դեմ… Թոյնբին գրում է նաև, որ Եվրոպան 11 անգամ պատերազմ է սանձազերծել Ռուսասստանի դեմ: Իսկ ես կասեի 13 անգամ, քանի որ հարգարժան պատմաբանը անցած դարի քսանականներին թվարկելով այդ պատերազմները, չգիտես ինչու չի հիշատակում տևտոնական շուն-ասպետների հարձակումը և նրանց ջարդը Չուդ լճի մոտ Ալեքսանդր Նևսկու կողմից: Եվ վերջապես Թոյբին դեռևս ոչինչ չգիտեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին… Իսկ այսօրվա հիբրիդային ողորմելի պատերազմը որերո՟դն է… Պատժամիջոցների շարունակական պատերազմ Ղրիմի պատճառով… Միևնույն արդարամի՜տ Եվրոպան իսպառ մոռացել է Կիպրոսի բռնազավթումը թուրքերի կողմից… Հապա Դոպինգային պատերազմը ռուսական մարզիկների դեմ, երբ ամերիկացիք վաղուց են դոպինգվում և բոլորը գիտեն… Հապա Օլիմպիադայի շուրջ ծավալված քստմնելի խաղերը… Ի՟նչ եք կարծում, ավելի քան յոթ հարյուր տարի շարունակվող ռազմաշունչ ագրեսիայի պայմաններում, ուրիշ ի՟նչ կերպ պիտի ձևավորվեր իր հայրենիքի համար մտահոգ ռուս մարդու մտայնությունը… Եվ վերջում, Պարոն Աբրահանյանւ պես, կուզեի ավելացնել, որ մեր ճակատագիրը ավելի շատ կախված է մեզնից: