«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը 2018 թվականի մարտի 19-ին տեղի ունեցած նիստում որոշել է նախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի:
Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած մամուլի հաղորդագրությունից:
Ընդունվել է նաև գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կհրապարակվի սույն թվականի մարտի 31-ին:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչություն