Մարտի 19-ին, ժամը 13:56-ին տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության տարածքում այրվում է խոտածածկ տարածք. հրդեհը (մոտ 5 հա) տարածվում է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:27-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:
Տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհը տարածվում է դեպի ձյունապատ լանջ, հրդեհը վեհսկվում է անտառտնտեսության աշխատակիցների կողմից և անտառին այլևս վտանգ չի սպառնում. հրշեջ-փրկարարների կարիք այլևս չկա:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 35, ոստիկանության 6 աշխատակից և փրկարարական ծառայության 10 հրշեջ-փրկարար:
ԱԻՆ