Երևանի ավագանու այսօրվա նիստում Զ. Փոստանջյանն իր նախկին թիմակից Անահիտ Բախշյանին մեղադրեց, որ նա «արյունոտ ձեռքեր» ունեցող Սերժ Սարգսյանից մեդալ է վերցրել:
168.am-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը պարզաբանեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել, և ինչպես է Անահիտ Բախշյանը ստացել այդ մրցանակը.
«Հանրապետության նախագահի նստավայրից պաշտոնական առաջարկ է եղել կուսակցությանը՝ ընտրելու այն կին գործչին, որը լավագույնս է դրսևորել իրեն։ Գաղտնիք չի եղել, որ և՛ օրենսդիր գործունեության ակտիվությամբ, և՛ քաղաքացիների խնդիրներին արձագանքելու, և՛ այլ առումներով Անահիտ Բախշյանը եղել է լավագույնը։ Ամեն տարի մենք հրապարակել ենք հաշվետվություններ այդ մասին։ Կուսակցության ներսում, վարչության կազմով, որի մեջ մտնում էր նաև Զարուհին, որոշում է կայացվել Անահիտին նոմինացնել։ Հիմա, ներեցեք, մի փոքր հասկանալի չէ, որ, եթե նախկինում այս հարցը մեծամասնության որոշումով ընդունել ենք՝ առանց որևէ սկանդալի, առանց որևէ նման հայտարարությունների, այժմ հանկարծ Զարուհին Անահիտ Բախշյանին հիշեցնում է դրա մասին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «168.am»-ի կայքում: