Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Գասպարյանի մեղադրական ճառի հրապարակումը հետաձգվեց

Մարտ 19,2018 21:30

Դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր Լեւոն Գասպարյանի գործով հերթական դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ նա 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ բռնություն է գործադրել «Ազատություն» ռ/կ-ի՝ մասնագիտական լիազորություններն իրականացնող լրագրող Սիսակ Գաբրիելյանի հանդեպ, խլել է վերջինիս տեսանկարահանող սարքը:

Այսօրվա նիստում նախատեսվում էր, որ դատախազը Լեւոն Գասպարյանի մեղադրական ճառն էր ընթերցելու՝ համապատասխան պատիժ պահանջելով նրա համար, սակայն նոր դատախազ էր ներկայացել՝ Արման Շահբազյանը, որը դատավորից խնդրեց ժամանակ տրամադրել՝ գործի նյութերին ծանոթանալու եւ մեղադրական ճառ կազմելու համար:

Ըստ այդմ, նիստը հետաձգվեց: Մեղադրական ճառի հրապարակումը նախատեսվում է ապրիլի 5-ին՝ 09:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031