Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն կարճեց Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների դիմումի վրա հիմնված գործի քննությունը

Մարտ 19,2018 21:01

ՀՀ Սահմանադրական դատարանում այսօր նախատեսված էր Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների դիմումի առնչությամբ որոշման հրապարակումը, սակայն դատարանը որոշել է դիմումի վրա հիմնված գործի քննությունը կարճել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

Նա դատարանի որոշումն իրավաչափ չի համարում: «Սկզբում մեր դիմումի առնչությամբ որոշման հրապարակման օր նշանակվեց, սակայն հետաձգվեց, իսկ այսօր էլ գործը կարճվեց: Նրան գործելաոճն իրավաչափության մասին չի խոսում»,-նկատեց Արամազդ Կիվիրյանը:

Նա նշեց, որ ՍԴ երեք դատավորներ հատուկ կարծիք են գրել Ավետիսյանների դիմումի վերաբերյալ, որոնց բովանդակությունը փաստաբանը դեռ քննության կառնի: Իսկ ՍԴ-ի՝ Ավետիսյանների դիմումի վրա հիմնված գործը կարճելու որոշումը եւ դրանում մատնանշված պատճառները դեռ պետք է ուսումնասիրել, որից հետո միայն նախանշել Ավետիսյանների իրավահաջորդների հետագա քայլերը: Հիշեցնենք, որ Ավետիսյանների իրավահաջորդները վիճարկում էին որոշակի  օրենսդրական նորմերի սահմանադրականության հարցը, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի թույլատրում Ռուսաստանի դաշնությունից գումար պահանջել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031