Շուրջ մեկ տարի՝ 1868-1869 թթ. Ֆեոդոր Դոստոեւսկին կնոջ հետ ապրել եւ ստեղծագործել է Ֆլորենցիայում, Պիտտի պալացոյի մոտ` Բոբոլի այգիների հարեւանությամբ:
Ֆլորենցիայի կենտրոնում գտնվող շենքերից մեկին փակցված հուշատախտակը փաստում է, որ ռուս անվանի գրողը հենց Ֆլորենցիայում է ավարտին հասցրել իր «Ապուշը» վեպը:
Ի դեպ, N 22 շենքում տեղակայված Giannini գրախանութից էլ նա սպիտակ է թղթեր գնել իր վեպը գրելու համար: Դոստոեւսկին մի առիթով գրել է, որ Ֆլորենցիան ավելի աղմկոտ է, քան Պետերբուրգը, սակայն այստեղ ավելի մատչելի է ապրելը, քան Պետերբուրգում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի: