Դավիթ Օհանյանը չի զղջում «Երկիր Ծիրանիի» նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար
Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, որն ավագանու հայտնի՝ այսպես ասած կոյուղաջրերի նիստին «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ բռնի ուժ կիրառեց, չի զղջում:
Այսօր լրագրողները Օհանյանից հետաքրքրվեցին, թե՝ ի՞նչ գնահատական կտա փոխքաղաքապետն իր նման վարքագծին, վերջինս պատասխանեց. «Նորմալ»:
Ապա հարցին՝ չի՞ զղջում, նա պատասխանեց՝ «Ոչ: Ես կարծում եմ, որ պիտի զղջան մարդիկ, ովքեր փորձել են այդտեղ գործողություն իրականացնել անհավասարակշիռ վիճակում: Ավագանու անդամը՝ ավագանու անդամ է, եւ նման իրավիճակում սեռի խնդիր չպիտի դրվի»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ