Մարտի 18-ին Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա իրականացվել է զինված հարձակում։
Անհայտ անձինք դեսպանատան շենքի վրա նետել են «մոլոտովյան կոկտեյլներ» և դիմել փախուստի։ Հարձակման հետևանքով դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել: Հաղորդվում է, որ տուժածներ չկան:
Դանիայի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։ Նշվում է, որ հարձակումն իրականացնողները եղել են առնվազն 2 հոգի։
Աղբյուր` Star