Մարտի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Քննարկվել եւ հաստատվել է «Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018 թվականի ապրիլի 9-ի հատուկ նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարելու եւ նիստի անցկացման կարգը սահմանելու մասին» ԱԺ խորհրդի որոշման նախագիծը: Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստը կգումարվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 12:00-ին:
Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի` մարտի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:
Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 9, մարտի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 25 հարց:
Խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել նաեւ «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին», փոփոխություն՝ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» որոշումների մեջ:
ՀՀ Ազգային ժողով