Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ընտրություններն անցկացվել են լիակատար վերահսկողության մթնոլորտում. միջազգային դիտորդներ

Մարտ 19,2018 18:01

Մարտի 18-ին Ռուսաստանի նախագահական ընտրություններն անցկացվել են լիակատար վերահսկողության մթնոլորտում, քննադատող ձայների նկատմամբ շարունակվող ճնշման պայմաններում, այն դեպքում, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) գործընթացը կառավարել է արդյունավետ և բաց: Այս մասին ասվում է միջազգային դիտորդների տարածած հաղորդագրության մեջ: Ընտրություններին մասնակցությունը մեծացնելու ակտիվ արշավից հետո ընտրողների թիվը զգալի մեծացել է, մինչդեռ ճնշումները հիմնարար ազատությունների, ինչպես նաև թեկնածուների գրանցման նկատմամբ, սահմանափակել են քաղաքական մասնակցության տարածությունը և հանգեցրել իրական մրցակցության բացակայության, ասվում է հայտարարության մեջ:

Ընտրություններին մասնակցել է 8 թեկնածու՝ մեկ կին և 7 տղամարդ, այդ թվում գործող նախագահը: Բարեբախտաբար, վերջին փոփոխությունները զգալիորեն նվազեցրել են թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ ստորագրությունների թիվը: 17 ենթադրյալ թեկնածուի գրանցումը մերժվել է ԿԸՀ-ի կողմից, այդ գործերից 6-ը ուղարկվել է Գերագույն դատարան և դարձյալ մերժում ստացել: Մինչդ թեկնածուները հիմնականում չէին կարողանում ազատ քարոզարշավ իրականացնել, գործող նախագահի լայն լուսաբանումը որպես նախագահ առաջ է բերել անհավասար խաղադաշտ, ասվում է զեկույցում:

«Ընտրությունն առանց իրական մրցակցության, ինչպես մենք տեսանք այստեղ, իրական ընտրություն չէ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պրոֆեսիոնալ և արդյունավետ աշխատանքը ընտրությունների տեխնիկական ասպեկտների կազմակերպման հարցում արժանի է մատնանշման»,- ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար և հատուկ հակամարգող Միխաէլ Գեորգ Լինկը:- Բայց եթե բազմաթիվ հիմնարար ազատությունների սահմանափակումների իրավական շրջանակը և արդյունքը կասկածի տակ չեն, ընտրությունները գրեթե կորցրել են իրենց նպատակը՝ լիազորել մարդկանց ընտրել իրենց առաջնորդներին»:

Նախագահական ընտրությունների կառավարման մասին օրենքները ընդգրկուն են, իսկ վերջին փոփոխությունները համապատասխանում են նախկինում ԵԱՀԿ-ի կողմից արված խորհուրդներին: Դրանք շարունակում են մնալ շատ խրթին, այնուամենայնիվ, պարունակում են սահմանափակումներ ընտրողների և թեկնածուների իրավունքների նկատմամբ: Մոտ 10 տարբեր օրենքներում փոփոխությունները, սկսած 2012թ. նախագահական ընտրություններից, սահմանափակել են  որոշ սահմանադրորեն երաշխավորված քաղաքական իրավունքներ և ցույցերի, հավաքների ու կամարտահայտման հիմնարար ազատությունները, և մի շարք ակտիվիստներ, որոնք հարցականի տակ են դրել ընտրությունների օրինականությունը, ձերբակալվել են:

Ընտրությունների իրավական և տեխնիկական ասպեկտները լավ կազմակերպված էին, և ԿԸՀ-ն անցկացրել է պարբերական հանրային նիստեր, քայլեր է ձեռնարկել ընտրողների վրա ճնշում գործադրելու կրկնվող պնդումներին պատասխանելու համար: Ընդհանուր առմամբ, ավելի ցածր մակարդակի հանձնաժողովները ընտրություններին պատրաստված էին արդյունավետ, չնայած ոմանք հարցականի տակ են դնում նրանց անկախությունն ու անկաշառությունը, ասվում է զեկույցում:

«Ընտրությունները ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչն են, բայց ժողովրդավարությունը միայն ընտրությունները չեն: Որոշ դրական իրավական փոփոխություններ և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լավ աշխատանքը ողջունվում է, բայց Ռուսաստանում ժողովրդավարության իրական վիճակի բարելավումը պահանջում է լիարժեք հարգանք մարդկանց նկատմամբ նաև ոչ ընտրական շրջանում,- ասել է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Մարիետա Տիդեին:- Վերջին շաբաթներին թեկնածուների՝ հիմնականում ազատ քարոզարշավ իրականացնելու հնարավորությունը պետք է տարածվի ամբողջ հասարակության վրա»:

Հեռուստատեսությունը, և մասնավորապես հեռարձակողները, որոնք ֆինանսավորվում և աջակցություն են ստանում պետության կողմից, կամ պատկանում են պետությանը, մնում են քաղաքական տեղեկատվության գերակա աղբյուրը: Չնայած գործող նախագահը չէր մասնակցում նախընտրական բանավեճերին, նրա պաշտոնական գործունեության լայն լուսաբանումը նրա համար ապահովել է գերակա ներկայություն, ասվում է զեկույցում: Խիստ օրենսդրությունը և կարգավորման շրջանակը սահմանափակում է մամուլի ազատությունը և խթանում ինքնագրաքննությունը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության մամուլի մշտադիտարկումների համաձայն՝ մամուլը համապատասխանում է հեռարձակման իրավական պահանջներին և թեկնածուների համար ապահովել է անվճար տարածք և ուղիղ եթեր: Մամուլում հիմնականում բացակայել են քննադատ գնահատականները:

Ընտրությունների օրն անցել է սահմանված կարգով, չնայած թերություններ են եղել՝ կապված ընտրողների գաղտնիության և ընթացակարգերի հետ, որոնք ազդել են հաշվարկի թափանցիկության վրա: Ձայների հաշվարկը գնահատվել է դրական, չնայած որոշ մտահոգություններ կան կապված գործընթացի թափանցիկության հետ: Դիտորդները նկատել են տարբեր միջոցներ, որոշները՝ կապված ընտրողների վրա անպատշաճ ճնշումների հետ՝ միտված մասնակցության բարձրացմանը: ԿԸՀ-ի կողմից հավատարմագրվել է մոտ 1500 միջազգային դիտորդ, և մոտ 150 հազար դիտորդ՝ քաղաքացիական դաշտից:

«Քաղաքացիական հասարակության վրա մշտական ճնշումները, լրատվամիջոցների մեծ մասում քննադատության բացակայությունը և մասնակցությունն ավելացնելու կենտրոնացված ջանքերը բնութագրել են այս ընտրությունների քաղաքական մթնոլորտը: Քվեարկության օրը լավ է կազմակերպվել՝ չնայած որոշ անհարթությունների,- ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենը:- Ես կոչ եմ անում Ռուսաստանի իշխանություններին նկատի ունենալ այս և մյուս թերությունները»:

Ընդհանուր  առմամբ, ընտրությունների վերաբերյալ բողոքների գործընթացը թափանցիկ չի եղել, ընտրացուցակների վերաբերյալ հիմնականում վստահություն կա, ասվում է զեկույցում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031