Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արագ ժամկետներում կփորձենք ՀՀ քաղաքացիների ազատ մուտքն ապահովել առանց վիզայի ռեժիմի ԵՄ տարածք». Ռոցկի

Մարտ 19,2018 17:01

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ու Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկիի համատեղ մամուլի ասուլիսն էր:

Արմեն Աշոտյանն ասաց, որ համատեղ աշխատանքի ժամանակ քննարկել են ԵՄ-ՀՀ համաձայնագրի՝ լեհական խորհրդարանում վավերացման հարցը, քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացվման ռեժիմի բանակցությունների քաղաքական մեկնարկի հնարավորությունը. «Պետք է խոստովանեմ, որ շատ հետաքրքրված էինք լեհական փորձով՝ խորհրդարանական վերահսկողության կառավարության հանդեպ՝ հաշվի առնելով խորհրդարանական կառավարման մոդելի ներդրումը ՀՀ-ում»:

Համատեղ աշխատանքների արդյունքում ստորագրվել է բանաձեւ, որտեղ անդրադարձ կա նաեւ ԼՂ հակամարտության, հայ-լեհական երկկողմ հարաբերությունների, ԵՄ- գործընկերության մասին:

Իսկ Մարեկ Ռոցկին նշեց, որ շատ շնորհակալ է, որ Հայաստանը Լեհաստանն է ընտրել՝ որպես փորձի փոխանակման աղբյուր. «Պարտավորված ենք մեզ զգում, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը հաստատի եւ խորացնի ԵՄ-ի հետ իր հարաբերությունները»:

Լրագրողները հարցրեցին՝ ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի որոշ դրույթներ, ինչպիսի՞ սպասելիքներ ունեք՝ հաշվի առնելով ՀՀ-ի հետ ունեցած նախորդ համագործակցությունը: Նախ, պարոն Աշոտյանը պարզաբանեց, որ այդ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հատվածաբար՝ Հայաստանի կողմից այն վավերացնելու դեպքում: Ապրիլին այդ համաձայնագիրը ՀՀ խորհրդարանը վավերացնելու է, բայց հարց է՝ ապրիլի 1-ին դա կլինի՞, թե՞ ոչ. «Ապրիլի 10-11-ին է առաջին նիստը»:

Իսկ պարոն Ռոցկին պատասխանեց, որ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ-ի կողմից փաստաթուղթը վավերացնելուց հետո Լեհաստանի Հանրապետությունը հնարավորինս արագացված ընթացակարգով կփորձի վավերացնել այն, ինչպես նաեւ կմիջնորդի, որ այդ գործընթացն արագ վավերացվի նաեւ այլ անդամ երկրներում. «Կարծում եմ, լեհական փորձի վրա հիմնվելով՝ գործընթացը բավականի երկար կտեւի, բայց հուսադրողն այն է, որ սկսվի այդ գործընթացը՝ փոքրիկ քայլերով»:

Լրագրողներին հետաքրքրում էր վիզաների ազատականացման ռեժիմի հարցը: Մարեկ Ռոցկին պատասխանեց. «Հստակ չեմ կարող նշել ժամկետները, բայց  մենք պարտավորվել ենք, որ սկսենք այդ հարցը քննարկել առաջնային օրակարգում եւ հնարավորինս արագ ժամկետներում կփորձենք ՀՀ քաղաքացիների ազատ մուտքն ապահովել առանց վիզայի ռեժիմի ԵՄ տարածք: Դա մեր առաջնային խնդիրներից մեկն է եղել այսօրվա մեր հանդիպման»:

Արմեն Աշոտյանն էլ հավելեց, որ «ե՛ւ պարոն Ռոցկին, ե՛ւ լեհական պատվիրակության այլ անդամներ քանիցս բարձրաձայնել են, որ Հայաստանը Լեհաստանը կարող է դիտարկել՝ որպես հայկական շահերի դեսպանը ԵՄ-ում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031