Լրահոս
Օրվա լրահոսը

Նվիրաբերված դպրոցական շենքերը կօգտագործվեն կրթական նպատակներով

Մարտ 19,2018 16:56

Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամների քննարկմանն է ներկայացվել Երևան քաղաքի Ռուսթավելու փողոցի 17 հասցեում գտնվող Երևանի նախկին Շ. Ռուսթավելու անվան հ. 23 հիմնական դպրոցի և Երևան քաղաքի Թաիրովի փողոցի 14 հասցեում գտնվող Երևանի նախկին հ. 81 միջնակարգ դպրոցի շենքերը, կաթսայատները, օժանդակ շինություններն ու դրանցով ծանրաբեռնված հողամասերը Երևան համայնքի կողմից որպես նվիրաբերություն ընդունելու մասին որոշման նախագիծը:

Համաձայն ներկայացված նախագծի` վերոնշյալ շենքերը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսվել են նվիրաբերել Երևան համայնքին՝ դրանցում նախադպրոցական կրթություն (մանկապարտեզ) և (կամ) արտադպրոցական դաստիարակություն (երաժշտական, սպորտի, արվեստի դպրոց և այլն) կազմակերպելու նպատակով:

Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է որոշումը:

Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը: Ավագանու նիստին հաջորդել է հարցուպատասխանը:

Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 27-ին:

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031