Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոցկին՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին

Մարտ 19,2018 16:37

Ապրիլի 9-ից ավարտվում է Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարման ժամկետը եւ ընդդիմությունը մտավախություն ունի, որ նախագահ Սերժ Սարգսյանը կփորձի իր իշխանությունը պահպանել՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով: Եվրոպական պետության համար սա մտահոգության առիթ չէ՞, Հայաստանը այդ դեպքում դարձյա՞լ վստահելի եւ ժողովրդավար պետություն կդիտվի: Այսօր այս հարցը լրագրողներն ուղղեցին Լեհաստանի Սենատի Արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկիին:

Նա պատասխանեց. «Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ինքնուրույն ու յուրովի կառուցելու իր քաղաքական դաշտը: Շատ հաճախ ամենուրեք այդպես է, եթե արմատական փոփոխություններ են իրականացվում, դրանք, բնականաբար, բուռն քննարկումների են արժանանում: Եթե ներկայիս կառավարման մոդելը քաղաքացիների սպասելիքները չարդարացնի, ապա հաջորդ անգամ դուք հնարավորություն կունենաք փոխելու»:

Նրա խոսքով՝ «Ժողովրդավարության հիմնական գործոնը կայանում է նրանում, որ քաղաքացին պետք է կարողանա ներկայացնել իր կամքը, իսկ քաղաքական գործիչները պետք է պարզապես իրականացնեն նրանց սպասելիքները: Աշխատանքային քննարկումների ընթացքում խոսվեց նաեւ այդ տրանսֆորմացիայի մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031