Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր հաջողության պատմության բանաձեւումը պարզապես մեր շիտակությունն ու ազնվությունն է». Արփինե Հովհաննիսյան

Մարտ 19,2018 16:33

Այսօր Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի անդամները հրավիրած ասուլիսում ներկայացրեցին ԱՄՆ կատարած այցի մանրամասները:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ռուս-ամերիկյան հակասությունները, հարաբերությունները ի՞նչ անդրադարձ ունեցան մեր պատվիրակության այցի վրա՝ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք շատ ազնիվ ենք եղել: Ի դեպ, մենք ազնիվ ենք լինում ոչ միայն Վաշինգտոնում, նաեւ Մոսկվայում մեր մյուս գործընկերների հետ»:

Նրա խոսքով՝ «Մենք ԱՄՆ-ում ասել ենք, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը, իր շահերն ու գերակայությունները կառուցում է իր ազգային շահի վրա: ԱՄՆ-ն մեզ բարեկամ երկիր է եւ մենք մեր հարաբերությունները կառուցում ենք՝ ելնելով այդ պարզ ճշմարտությունից»: Նա ասաց, որ ընկալումն այնպիսին է, որ մենք, լինելով փոքր պետություն, կարողանում ենք առաջնորդվել մեր ազգային շահով՝ խուսափելով դառնալ մարտի թատերաբեմ՝ որեւէ բախման կիզակետում եւ մեզ դա հաջողվում է:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հայ-ռուսական հարաբերություները ամերիկյան գործընկերների կողմից բազմիցս դրվել են սեղանին. «Հայաստանն իր արտաքին քաղաքական օրակարգն ունեցող երկիր է՝ ունենալով զգայուն խնդիրներ, զգայուն մարտահրավերներ, որոնց հետ պետք է հաշվի նստել»:

Աղվան Վարդանյանի դիտարկմամբ՝ «Երբ ազնվորեն ներկայացնում ես քո դիրքորոշումը, քո ազգային, պետական շահը, ընկալումն ակնհայտ է…Որեւէ մեկը մեզ չի կարող մեղադրել, թե մենք ինչու ենք բարեկամություն անում կամ հարաբերություններ ունենում այս կամ այն երկրի հետ: Սա մեր խնդիրն է եւ չպետք է թույլ տալ, որ որեւէ մեկը՝ Արեւմուտք, Արեւելք, Հյուսիս, Հարավ՝ փորձի մեզ պարտադրել իր առաջնահերթությունները»:

Արփինե Հովհաննիսյանն էլ հավելեց. «Մեր հաջողության պատմության բանաձեւումը պարզապես մեր շիտակությունն ու ազնվությունն է: Երբ այդպես ես վարվում՝ ընկալում միանշանակ ունենում ես, որեւէ մեկը երկընտրանքի առջեւ չի կանգնեցնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031