Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե ՓՊ-ն օրենք խախտի ու հետ կանչի հանրային պաշտպանին, իշխանությանը նոր խաղաքարտ կտա». Խալաթյան

Մարտ 19,2018 16:25

ՀՀ փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ, փաստաբան Արտաշես Խալաթյանն այսօր «Սասնա ծռերի» դատավարության մասին զեկույցի քննարկման ժամանակ արձագանքեց փաստաբաններ Արայիկ Պապիկյանի եւ Մուշեղ Շուշանյանի՝ ՓՊ-ի աշխատանքի առնչությամբ հնչեցրած քննադատություններին:

Նախ, փաստաբանների հանդեպ դատավորի կողմից օրենքով նախատեսվելիք տուգանքների առնչությամբ նա նշեց՝ օրինագծի քննարկման փուլում ՓՊ-ն արել է հնարավորը՝ այն վիժեցնելու եւ ընդունումը բացառելու համար: «Գործադուլ եղավ, իշխանությանը պահանջներ առաջադրվեցին, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Իշխանությունը հաճախ ականջալուր չի լինում մասնագիտական համայնքի խոսքին: Սակայն ՓՊ պայքարի արդյունքում տուգանքի բողոքարկումը հաստատվեց, որով կարող է կասեցվել տուգանքի նշանակման որոշումը»,-հայտարարեց Արտաշես Խալաթյանը:

Ինչ վերաբերում է Մուշեղ Շուշանյանի պնդմանը, թե որոշ հանրային պաշտպաններ ՓՊ ճնշման հետեւանքով են համաձայնվել նշանակվել որպես «ծռերի» պաշտպաններ, Խալաթյանը վստահեցրեց. «Եթե ՓՊ-ն օրենք խախտի ու հետ կանչի հանրային պաշտպանին, դրանով իսկ իշխանությանը նոր խաղաքարտ կտա: Մենք չենք կարող օրենք խախտել: Չունենք լծակ, որով կարող ենք հակառակվել ու հանրային պաշտպանի չնշանակել, որովհետեւ դատավորի պահանջն է դա»:

ՓՊ աշխատակիցը նշեց՝ որոշ քրեական գործեր քաղաքական ենթատեքստ ունեն, բայց ինքը չի կարծում, թե պայմանագրային պաշտպանին զուգահեռ հանրային պաշտպանի ներկայությունը խնդիր է. «Գուցե պետք է օրենքով ՓՊ-ին լիազորություն տրամադրել, որպեսզի վերջինս հակազդելու լծակներ ունենա: Իսկ մինչ այդ, մենք գործում ենք օրենքի տառին համապատասխան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031