Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանքներ Փոստանջյանի հասցեին. «Հետեւիցդ երեւում են պատվիրատուիդ ու նրա բարեկամ կուսակցության ականջները»

Մարտ 19,2018 16:15

Այսօր Երեւանի ավագանու նիստում թե՛ «Ելք»-ի եւ թե՛ ՀՀԿ-ի անդամները քննադատող ելույթներ ունեցան «Երկիր Ծիրանիի» առաջարկած երկու նախագծերի դեմ: Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է Վազգեն Սարգսյանի անվան փողոցի մի հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ, եւ Մյասնիկյան արձանի հետնամասում մարտի 1-ի զոհերի հիշատակին հուշարձան տեղադրել:

Նախագծերից մեկի հիմնավորումը բավականին ուշագրավ է, եւ ըստ այդմ ՝ «Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ տեղի չունեցավ ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության ձեւավորում: Այնուամենայնիվ, նորանկախ Հայաստանի քառորդդարյա պատմությունը փաստեց, որ ժողովրդի քվեով չընտրվեցին ո՛չ խորհրդարան, ո՛չ նախագահ եւ ո՛չ էլ ընդունվեց Սահմանադրություն: Հայ ազգը նորանկախ Հայաստանի բռնակալությունից առաջին սարսափելի հարվածը ստացավ 1995-1996 թվականներին, երբ կեղծվեցին ՀՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեն, խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքները եւ հայտարարվեց քաղաքական իշխանության ձեւավորման համար այլեւս կիրառվելիք հետեւյալ բանաձեւը՝ «Եթե ընդդիմությունը նույնիսկ հավաքի 100 տոկոսանոց ձայն, նրան իշխանություն չի տրվելու»:

Ավագանու նիստում ՀՀԿ-ից Տիգրան Տեր-Մարգարյանն իր ելույթում ասաց. «Այս նախագծի հիմնավորումը բնութագրում է նախագիծը բերած խմբակի կերպարը: Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման հիմնավորումն էլ կապում են Վազգեն Սարգսյանի հետ: Ակնհայտ է, որ սա զազրելի պատվեր է, նրանք կատարում են կեղտոտ, նողկալի պատվեր, եւ ստանձնել են պատվիրատուների ծաղրածուների դերը: Սա բիզնես շահ է: Սա ձեռնտու է բոլոր նրանց, որոնց հանգիստ չի տալիս Վազգեն Սարգսյան մեծության հիշատակը, բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի կապված են հոկտեմբերի 27-ի հետ: Տիկին Զարուհի, ինչքան էլ ուզես թաքցնել, հետեւիցդ երեւում են պատվիրատուիդ ու նրա բարեկամ կուսակցության ականջները: Իրականում մարտի 1-ը շարունակությունն էր ոչ թե ձեր նշած 95-96 թվականների, այլ հոկտեմբերի 27-ի, եւ դուք փորձում եք սլաքներն ուղղել դեպի Վազգեն Սարգսյան եւ Լեւոն Տեր-Պետրոսյան: Դուք կատարում եք ստոր պատվեր: Ռուսական փողոցներով անուններն անվանափոխելն, իհարկե, կվշտացներ պատվիրատուներիդ, մանավանդ ռուսահպատակ ֆինանսական հովանավորիդ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Արդյոք Տեր-Մարգարյանը պատվիրատու ասելով նկատի ունի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Aravot.am-ը հետաքրքրվեց Տեր-Մարգարյանից: «Դա դուք ասացիք, ես պատվիրատու ասացի»,-մեր հարցին ի պատասխան ասաց Տեր-Մարգարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031