Լրահոս
Օրվա լրահոսը

PKK-ի զինյալները հարձակվել են թուրքական ռազմաբազայի վրա

Մարտ 19,2018 14:47

Մարտի 18-ին առավոտյան Թուրքիայի հարավարևելյան սահմանամերձ Շըրնաք նահանգի Սիլոփ շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալները հարձակվել են տեղի Հիսափքափը կոչվող ռազմաբազայի վրա։

Հարձակման հետևանքով վիրավորվել է 5 թուրք զինվոր։ Քուրդ զինյալներին հայտնաբերելու  և վնասազերծեկու համար Թուրքիայի ուժայինները օպերացիա են սկսել։ Քուրդ գրոհայինները զինված են եղել երկարափող զենքերով և նռնականետերով։

Տեղեկացնենք, որ այն բանից հետո, երբ  Թուրքիայի զինված ուժերը ներխուժեցին քրդերի վերահսկողության տակ գտնված Աֆրին շրջանի համանուն քաղաք, PKK-ն հայտարարել է, որ այսուհետև իրենք դիմելու են ավելի ակտիվ գործողությունների:

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս դեմ գործողություններն իրականացվում են ինչպես Թուրքիայում ներսում, այնպես էլ Իրաքի Քանդիլ շրջանում, որտեղ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան։ Թուրքական կողմը Սիրիայի քրդական ուժերին նույնացնում է PKK-ի հետ։

ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031