Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վահան Շիրխանյանի առողջական վիճակը մեզ շարունակում է խիստ մտահոգել». Հայկ Ալումյան

Մարտ 19,2018 13:41

«Վահան Շիրխանյանի առողջական վիճակը մեզ շարունակում է խիստ մտահոգել»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ դատավարությունը ձգձգվում է ու դեռ շատ է ձգձգվելու. «Այն, ինչ տեղի է ունենում դատարանում, մեզ համար գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ այս գործով հազիվ թե հնարավոր է ակնկալել օրինական դատական ակտ»:

Պարոն Ալումյանը տեղեկացրեց, որ պարոն Շիրխանյանի գործով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), և դատարանը որոշում է կայացրել գործն առաջնահերթության կարգով քննելու մասին: Հայկ Ալումյանը մանրամասնեց. «Մեր կառավարությանը վերջնաժամկետ էր տրվել մինչև փետրվարի 26-ը իր առարկությունները վերջնականապես ներկայացնելու համար, ինչը դեռևս մեզ չի հանձնվել: Ինչպես երևում է, Եվրոպական դատարանում մեր կառավարությունը միտում ունի դատավարությունը ձգձգելու: Կարծում են, թե այդ ձգձգման արդյունքում կարող են հասնել արդյունքների: Տարօրինակ է, որ ՄԻԵԴ-ում այս աստիճան երկար է գործը քննվում»:

Պարոն Ալումյանը նաև հավելեց՝ ՀՀ կառավարությունն արդեն երկրորդ անգամ է հավելյալ ժամկետ ուզել իր առարկությունները ներկայացնելու համար: Վերջին անգամ այդ ժամկետը երկարացվել է մինչև փետրվարի 26-ը, բայց դարձյալ որևէ արձագանք չկա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031