Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հարկ են ուզում հողից, որը ադրբեջանցիների թիրախում է. «Ա1+»

Մարտ 19,2018 13:32

Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Հայկազ Վարդանյանն անակնկալի է եկել, երբ իրենից պահանջել են վճարել հողի հարկը։

«Հարկ են ուզում այն հողից,որը չես կարող մշակել»,- ասում է նա։

Իսկ չմշակվող հողը քիչ չէ. 4000 հեկտար խաղողի այգի, որն անմշակ է մնում ադրբեջանական թիրախում լինելու պատճառով։  Հայրենիքի պաշտպանության գործում ներդրում ունեցած տղամարդը պատրաստ է վճարել ցանկացած հարկ, եթե հնարավորություն լինի մշակելու հողատարածքը ։ Եթե կարողանար հողն օգտագործել. ապրուստի մշտական միջոց կունենար։  Հիմա որդու ուղարկած գումարների հույսին են. «Տղաս աշխատում է Ռուսաստանում, փող է ուղարկում, ապրում ենք»։

Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչների մեծ մասը հողից է եկամուտ ակնկալում, քանի որ քչերն են անասնապահությամբ զբաղվում։

Գյուղացին առայժմ չի դժգոհում թանկացումներից. «Ձմեռվա սեզոնին չի ազդել , ամառը աշխատածն են դեռ ուտում»

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031