Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ելք»-ը լքեց ավագանու նիստերի դահլիճը

Մարտ 19,2018 13:09

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում էր Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելու մասին հարցը: Այն ներկայացրել էր ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը:

Ներկայացվող նախագծի վերաբերյալ ելույթ ունեցան «Ելքի» անդամները:

Անի Խաչատրյանն ասաց, որ իր կնքահայրը՝ Վազգեն Սարգսյանը, հերոսի իսկական կերպար է: Նաեւ նշեց, որ «Երկիր ծիրանին» խնդիր ունի բարոյականության հետ: «Մեկ ամսվա ընթացքում այս խմբակցությունը երկրորդ նախաձեռնությունն է ներկայացնում Վազգեն Սարգսյանի հիշատակի դեմ… Ո՞վ եք դուք, որ նման մեծերին կպնեք, դուք ամբողջ կյանքում ձախողել եք, արածներդ էլ էժանագին ներկայացում է, ինչ ասես, արել եք, քսան մարդ չեք կարողացել հավաքել, որ ձեր պլակատները բռնեն»,- վրդովված ասաց Անի Խաչատրյանը:

Անահիտ Բախշյանն էլ համաձայն էր, որ լինի Վուդրո Վիլսոնի անվան փողոց, բայց ոչ՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը նսեմացնելով. «Ի՞նչ են ուզում սրանով ասել նախագծի հեղինակները. ուզում են ասել, որ այսպես ենք արժևորում մեր ժամանակների հերոսներին, թե՞ նպատակը «Ելք»-ին պառակտելն է, ինչն ուզում է թե՛ իշխանությունը, թե՛ նախագծի հեղինակները»:

«Ելք»-ի մեկ այլ անդամ՝ Թեհմինա Վարդանյանն էլ հայտարարեց, որ «Երկիր ծիրանիի» նախագիծը տկարամիտ նախագիծ է:

Իսկ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ «Ելք»-ը լքում է նիստերի դահլիճը, քանի որ խմբակցությունն ունի այնքան քաղաքական հասունություն, քաղաքական մշակույթ, որ նախաձեռնված սադրանքին ու իշխանության կողմից ստեղծված օրակարգային այս ծուղակի մեջ չընկնի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031