Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լիա Միսակյանի մահվան գործով որպես ամբաստանյալին բնութագրող տվյալ կհետազոտվի վճռի հրապարակումից հետո ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի վարքագիծը ներկայացնող տեսանյութը

Մարտ 19,2018 12:53

2018 թ. մարտի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը: Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը չէր կայացել դատավոր Մ. Մելքոնյանի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այլ նստավայր տեղափոխվելու պատճառով: Ընդ որում՝ տուժող կողմին դատական նիստի չկայանալու մասին չէին տեղեկացրել: Մարտի 16-ին կայացած դատական նիստի ընթացքում որպես ամբաստանյալ Զ․ Այվազյանի պաշտպան ներգրավվեց Կարեն Մեժլումյանը: Դատական նիստին ներկայացել էին նաև մյուս ամբաստանյալ Լ. Վարդանյանն ու նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Վճռաբեկ դատարանի բեկանելուց հետո լրացուցիչ պատիժ նշանակելու մասով քննվող գործը ներկայացնելուց հետո դատավոր Մ. Մելքոնյանն անցավ ամբաստանյալների անձը բնութագրող տվյալների հետազոտմանը: Հրապարակվեցին ամբաստանյալների բնութագրերը, «Արաբկիր» ԲԿ-ի տնօրենի խնդրանքը՝ լրացուցիչ պատիժ չնշանակելու վերաբերյալ, Զ․ Այվազյանին տրված շնորհակալագրերը։

Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը միջնորդեց որպես անձը բնութագրող տվյալ հետազոտել նաև 2015 թ․ հունիսի 15-ի դատավճռի կայացումից հետո դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Լ․ Վարդանյանի վարքը ներկայացնող ԶԼՄ հրապարակումներն ու տեսանյութը: Չնայած վերջինիս պաշտպանի առարկությանը, թե այդ արտահայտությունները Լ. Վարդանյանն արել է հոգեկան լարված վիճակում՝ և մեղադրող դատախազը, և դատարանը միջնորդությունը համարեցին բավարարման ենթակա: Տեխնիկական պատճառներով տեսանյութը հետազոտել հնարավոր չեղավ, դատական նիստը հետաձգվեց մինչև 2018 թ. ապրիլի 12-ը՝ ժամը 15:00-ն:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031