Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դիոգո Պինտոն հրաժարական է տալիս «EuFoA»-ի տնօրենի պաշտոնից. «Ես միանշանակ կմնամ «Հայաստանի եվրոպացի բարեկամ»

Մարտ 19,2018 12:33

Ափսոսանքով, սակայն նաև հպարտության և երախտագիտության զգացումով, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ Դիոգո Պինտոն հրաժարական է տվել կազմակերպության տնօրենի պաշտոնից և կդադարեցնի իր գործառույթները կազմակերպությունում մարտի 31-ից` սկսելով իր գործունեության հերթական փուլը` որպես ԵԽ պատգամավոր Մարիա Ջոաո Ռոդրիգեսի քաղաքական հարցերով խորհրդատու:

«Միջազգային եվրոպական շարժում» և «Եվրոպական երիտասարդական ֆորում» կազմակերպությունների նախկին գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն ստանձնել էր «EuFoA»-ի տնօրենի պաշտոնը 2016 թ. սեպտեմբերից` կազմակերպության համար բարդ ժամանակահատվածում` նպատակ ունենալով իր ղեկավարության ներքո ձևավորել ուժեղ և դինամիկ բրյուսելյան թիմ, որի վերստին մեկնարկած գործունեությունն ուղղված կլինի ԵՄ-Հայաստան կապերի ուժեղացմանն ու ԵՄ քաղաքական դաշտում կազմակերպության դիրքերի ամրապնդմանը:

Ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում պարոն Պինտոն ոչ միայն հասավ այդ նպատակին, այլև կարողացավ նպաստել կազմակերպության գործունեությանը տարաբնույթ մեթոդներով, որոնք երբեք չեն մոռացվի:

«Ես երախտապարտ եմ և երջանիկ, որ հնարավորություն ստացա աշխատել «EuFoA»-ի համար և նպաստել հայկական խնդիրների բարձրացմանը Բրյուսելում. ինձ համար դա պատիվ էր և առավելություն: Թեև ոգևորված եմ սպասվելիք նոր մարտահրավերների կապակցությամբ, սակայն, ցավով եմ լքում «EuFoA»-ն և գործընկերների այս թիմը: Հպարտ եմ մոտ մեկ ու կես տարվա ընթացքում գրանցած արդյունքներով և ես ուշիուշով կհետևեմ կազմակերպության հետագա ձեռքբերումներին ու հաջողություններին: Ես միանշանակ կմնամ «Հայաստանի եվրոպացի բարեկամ», իսկ Հայաստանի և Արցախի իմ ընկերները կարող ենք ինձ միշտ համարել իրենց բարեկամն ու աջակիցը»,-նշել է պարոն Պինտոն:

Մենք` «Հայաստանի եվրոպացի բարեկամներս», կշարունակենք առաջ գնալ ապագայի հետ կապված նոր նախաձեռնություններով: «EuFoA»-ի թիմը մեծապես երախտապարտ է պարոն Պինտոյին կազմակերպությանը բերած իր նպաստի համար և մաղթում է հաջողություն նոր պաշտոնում: Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն պարոն Պինտոյի հետ:

EuFoA մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031