Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտիկները պատրաստվում են 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը

Մարտ 19,2018 12:18

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի 17 թեկնածուներ «Օլիմպավանում» ուսումնամարզական հավաք են անցկացնում: Նրանք նախապատրաստվում են մարտի 25-ից ապրիլի 1-ը Ռումինիայի Թարգուջի քաղաքում կայանալիք Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությանը:

ՀԲՖ-ն տեղեկացնում է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն արդեն կողմնորոշվել է Ռումինիա մեկնող թիմի կազմի ընտրության հարցում: Եվրոպայի առաջնությունում հանդես կգան. 52 կգ քաշային կարգ՝ Վահե Բադալյան, 56 կգ՝ Էրիկ Պետրոսյան, 60 կգ՝ Հրայր Շահվերդյան, 69 կգ՝ Գառնիկ Պապիկյան, 75 կգ՝ Համբարձում Հակոբյան, 91 կգ՝ Նարեկ Մանասյան, գերծանր քաշային կարգ՝ Գուրգեն Հովհաննիսյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031