Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աֆրին քաղաքի կենտրոնը Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ է անցել

Մարտ 19,2018 12:03

Մարտի 18-ին առավոտյան Թուրքիայի զինված ուժերը և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում ներխուժել են Աֆրին քաղաք և վերջինիս կենտրոնը վերցրել իրենց վերահսկողության տակ։

Միջանկյալ նշենք, որ Աֆրինը գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում։

Աղբյուրը նշում է, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները իրենց վերահսկողության տակ են վերցրել նաև Աֆրին քաղաքի հարևանությամբ գտնվող Րաջո, Բյուբյուլ, Շեյհ Հադիդ , Ջինդերես, Շերան, Մաբաթլը շրջանները։

Թուրքիայի բանակի ստորաբաժանումների կողմից Աֆրին ներխուժելուց հետո հայտարարությամբ են հանդես եկել Սիրիայի քրդական ուժերի ներկայացուցիչները։

Մասնավորապես Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի խոսնակ Բրուսք Հեսեքեն (ԺԻՋ-YPG) և քրդական ուժերի կանանց զորախումբը (YPJ) հայտարարել են, որ իրենք դուրս են բերում իրենց ջոկատները Աֆրինից, որպեսզի հնարավոր լինի խուսափել ավելորդ զոհերից խաղաղ բնակչության շրջանում։ Բայց և նշել են, որ իրենք ցանկացած հարմար առիթ օգտագործելու են՝ հարվածելու Աֆրին ներխուժած թուրքական զինուժին:

«Թուրքիան Ռուսաստանի աջակցությամբ այս հողերում հազար տարի ապրող մարդկանց տեղահան անելու քաղաքականություն իրականացրեց»,- ասել է YPG-ի խոսնակը։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Աղբյուր` Milliyet

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031