Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի առաջին շրջանը հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մոտ անհաջող դասավորվեց:
Յոթերորդ տուրում հայաստանցի գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով պարտվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային եւ 2,5 միավորով Ուեսլի Սոի հետ բաժանում է վերջին՝ 7-րդ եւ 8-րդ հորիզոնականները:
Այսօր մեկնարկում է մրցաշարի երկրորդ շրջանը: Ութերորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ուժերն է չափելու չինացի Դին Լիժենի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ