Լրահոս
Օրվա լրահոսը

Դասադուլ՝ Հ. Խորիկյանին ու Գ. Համբարյանին աշխատանքի վերադարձնելու պահանջով

Մարտ 19,2018 11:49

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո՛ պարոն նախագահ,

Ձեզ են դիմում Շիրակի պետական համալսարանի ուսանողները՝ բողոքելով ռեկտոր Սահակ Մինասյանի` սույն թվականի մարտի 15-ին ընդունած անհիմն որոշման դեմ: Ռեկտորը կամայական կերպով (Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 122-րդ հոդվածի 2-րդ կետերով) աշխատանքից ազատել է բուհի լավագույն դասախոսներից Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին: Տարիներ շարունակ վերջիններս իրենց տված գիտելիքներով և մանկավարժին ու ՀՀ քաղաքացուն բնորոշ վեհ կեցվածքով վայելել են ուսանողների սերն ու հարգանքը:

Մենք բազմիցս դիմել ենք ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, բայց մեր բողոքներն ամեն անգամ անպատասխան են մնացել: Հերթական անգամ հայտարարում ենք դասադուլ և պահանջում՝

-Բեկանե՛լ ռեկտորի´ մարտի 15-ի որոշումը և անհապաղ աշխատանքի վերադարձնել Հ. Խորիկյանին ու Գ. Համբարյանին:

-Ապահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի և հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, այն կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակցող ուսանողների հատուկ խմբի և Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի ներկայությամբ:

-Ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունը և համալսարանի պաշտոնական կայքում զետեղել բուհի 2016 թվականի փոփոխված և 2017 թվականի նախահաշիվները և նույն թվականների ֆինանսական հաշվետվությունները, 2018 թվականի բյուջեի նախահաշիվը:

Պարո´ն նախագահ, հուսով ենք, որ արդարությունը կվերականգնեք:

 19.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031