Արդեն ավարտվել են Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունները:
ՌԴ նախագահի թեկնածու «Քաղաքացիական նախաձեռնություն»-ից առաջադրված հեռուսահաղորդավար Քսենյա Սոբչակը ռուս ընդդիմադիր գործիչ, կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարող Ալեքսեյ Նավալնուն առաջարկել է ընտրություններից հետո համագործակցել: Նավալնին յութուբյան իր էջում բանավեճի ժամանակ մերժել է Սոբչակի առաջարկը՝ մեղադրելով նրան կեղծավորության մեջ:
Ինչպես նաեւ Նավալնին հայտարարել է, որ Սոբչակն իրեն հայտնել է, ընտրություններին մասնակցելու համար՝ Սոբչակին խոշոր գումարների առաջարկության մասին:
Հիշեցնենք, որ Նավալնին կոչ է արել բոյկոտել այս ընտրությունները, քանի որ դրանք ընթանում էին, ըստ Նավալնու՝ ընտրակեղծիքներով:
Հիշեցնենք նաեւ, որ ՌԴ նախագահական ընտրություններում մասնակցում են 8 թեկնածուներ՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Սերգեյ Բաբուրինը՝ «Ռուսական համազգային միություն», Քսենյա Սոբչակը՝ «Քաղաքացիական նախաձեռնություն», Մաքսիմ Սուրայկին՝ Ռուսաստանի կոմունիստներ», Բորիս Տիտով՝ «Աճի կուսակցություն», Գրիգորի Յավլինսկին՝ «Յաբլոկո» կուսակցություն, Պավել Գրուդինին՝ «Կոմունիստական կուսակցություն», Վլադիմիր Ժիրինովսկի՝ «Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն»:
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձանժողովը, ըստ ria.ru-ի, վստահեցրել է, որ ընտրությունների մասին ընտրատեղամասերի զգալի մասից արձանագրությունները կարող են ստանալ գիշերը՝ հազիվ ժամը 2-3-ի սահմաններում:
Այս ընտրություններին, ըստ դիտորդների, քաղաքացիների բարձր մասնակցություն է եղել` մոտ 60%:
Հիշեցնենք, որ Վրաստանում ռուս քաղաքացիների համար ընտրատեղամասեր չեն գործել: Վրացական իշխանությունը սա հիմնավորել է դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ: Վրաստանի ռուս քաղաքացիները, ըստ «Ինտերֆաքսի» հնարավորություն ունեին քվեարկելու Հայաստանում եւ Ադրբեջանում:
Հիեցնենք նաեւ որոշ քաղաքներում էլ ռուս քաղաքացիների քվերակությունը այդ երկրի հյուպատոսությունում արգելել են, թույլատրել են միայն դիվանագիտական կառույցի աշխատակիցներին:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ