Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի տեսանյութ է շրջանառվում, որտեղ երեւում է, թե ինչպես են ՌԴ-ում այսօր տեղի ունեցած նախագահական ընտրություններում հանձանաժողովի անդամները լցոնում կատարում:
Տեսանյութում հստակ երեւում է՝ երբ ընտրատեղամասում ընտրող չկա, հանձնաժողովի՝ հավանաբար նախագահը ցուցում է տալիս մյուս անդամներին, վերջիներս էլ սեղանի դարակներից հանում են քվեաթերթիկներով ծրարները, փոխանցում նախագահին, վերջինս էլ դրանք հերթով գցում է քվեատուփը:
Մեկ այլ տեսանյութում էլ արձանագրվել է կրկին լցոնման դեպք:
Այս տեսանյութերը ընտրատեղամասերում առցանց հեռարձակման տեսախցիկների արձանագրություններն են:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ