Ռուսաստանի Դաշնությունում այսօր նախագահական ընտրություններ են: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ եւ ըստ ՌԴ ԿԸՀ-ի, ժամը 17.00-ի դրությամբ Ռուսաստանում ընտրողների 51,9% մասնակցություն է գրանցվել:
ԶԼՄ-ներն ու ընդդմադիրները հայտնում են ընտրակեղծիքների եւ խախտումների մասին:
Tvrain.ru-ն տեղեկացնում է՝ ընտրություններն առցանց հեռարձակող տեսախցիկն արձանագրել է՝ Մախաչկալայում ընտրատեղամասերից մեկում մի ուսուցչուհի, որը նաեւ հանձնաժողովի անդամ է, քվեաթերթիկներով տրցակը դժվարությամբ, փոքր- ինչ ուժի գործադրմամբ այն գցում քվեատուփը:
Մեկ այլ ընտրակեղծիք է արձանագրվել, ըստ Tvrain.ru-ի, Կեմերովոյի շրջանի ընտրատեղամսերից մեկում. Հանձնաժողովի անդամները սեղանի դարակներից հանում են քվեարկած քվեարթիկներ ու գցում քվեատուփը:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը տեղեկացնում է՝ Դաղստանի ակտիվիստները հայտնում են մի քանի ընտրատեղամասերում հարձակումների եւ բերման ենթարկվածների մասին: «Դաղստանի դիտորդների» թվիթերյան էջում տեղեկություն է տարածվել, որ Մախաչկալայի մի ընտրատեղամասում ինչ-որ մարզիկներ են հայտնվել, որոնք լցոնումներ են կատարել, ապա դիտորդների տեխնիկան խլել են եւ հեռացել: Նման դեպքեր են արձանագրվել 3 ընտրատեղամասում, դիտորդներից մեկը ձերբակալվել է:
Մեկ այլ լրատվամիջոցի՝ «The Caucasus post»-ի փոխանցմամբ՝ Կարաչեվո-Չերկսեկի ընտրատեղամասերից մեկում ինչ-որ «պինդ տղաներ՝ առանց «բեյջի» հարձակվել են լրագրողի վրա, նրան դուրս են արել ընտրատեղամասից, վերցրել փաստաթղթերը:
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու դիտորդական շտաբից տեղեկացնում են 3 դիտորդների ձերբակալության մասին: Նրանց մեղադրվում են, որ ընտրատեղամասում անօրինական են գտնվում, ուստի բերման են ենթարկել ոստիկանական բաժին:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ