Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ դեսպանատան մոտ բազմամարդ է. անգամ հարսանեկան զգեստով են քվեարկությանը մասնակցում

Մարտ 18,2018 17:32

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մուտքի մոտ բավականին շատ մարդիկ են հավաքվել: Այսօր Ռուսաստանի նախագահի ընտրություններն են, ՌԴ դեսպանատանը եւս ընտրատեղամաս է գործում, որտեղ այդ երկրի քաղաքացիները կարող են քվեարկել:

ՌԴ դեսպանատան մուտքի մոտ ընտրողների կուտակումներով լուսանկարներ եւ տեսանյութեր են տարածվում ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Օգտատերերից մեկը՝ Գարեգին Միսկարյանը լուսանկար է հրապարակել՝  հետեւյալ գրառմամբ՝ «Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք տեսնում ենք իրական պատրիոտների, իրական հայրենասերների, ռուս ազգի նվիրյալների, քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող հայազգի մեր բարեկամների մի հոծ զանգված։ Նրանք Հայաստանի Հանրապետության Ռուսաստանի Դաշնության հայազգի քաղաքացիներ են, ովքեր ստացել են Ռուսաստանի Դաշնության անձնագիր, հրաժարվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից քանզի ՌԴ օրենքով արգելվում է երկքաղաքացիությունը…»:
«Սպուտնիկ Արմենիայի» փոխանցմամբ էլ՝ այսօր մի երիտասարդ աղջիկ հարսանեկան  զգեստով այցելել է Երեւանում ՌԴ դեսպանատուն՝ քվեարկելու:

«Կարեւոր օր է ինձ համար, Ռուսաստանի ճակատագիրն է որոշվում այսօր»,-ասել է քվեարկությանը մասնակցող հարսնացու Արուսյակ Օլքինյանը։

 Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Լուսանկարը՝ Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Պատմական լուսանկար է: Վերջին հարիւրամեակների (եթէ ոչ հազարամեակի) պատմութիւնը մի լուսանկարում:

    🙂 “Дядя Вова, мы с тобой”

    -> https://www.youtube.com/watch?v=3ZZJJ1k8xAE

    Յ.Գ. Փաստօրէն մեր երկիրն այնքան լաւն է, որ հազարաւոր ռուս զբօսաշրջիկներ ամէն տարի այցելում են Հայաստան, փող են ծախսում, յետոյ էլ գնում են իրենց երկիր: Հիմա իրենց երկրում նախագահի «ընտրութիւն» է: Ռուս զբօսաշրջիկները եկել են իրենց նախագահին ընտրելու ու անգամ չեն վարանում ժամերով հերթ կանգնել 🙂

  2. Avag says:

    :))))))))))))))))) խնդամ ձեր վրա 😀

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031